Դեմ եմ, որպեսզի նպաստներն ու հանգանակությունները ֆետիշացվեն. Արմեն Մինասյան

Դեմ եմ, որպեսզի նպաստներն ու հանգանակությունները ֆետիշացվեն. Արմեն Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 01 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, FacebookՀայստանի անկախության ողջ ընթացքում իմ ամենաչսիրած երևույթներն են եղել նպաստները, հանգանակություններն ու օգնությունները։

Ես հասկանում եմ, որ համատարած չքավորությունն այլ ելք չի թողնում. քաղաքական գործիչներն ունեն աղքատ բնակչության ձայնի կարիքը, փառասերները՝ բավարարված լինելու, իսկ պարզապես մարդիկ՝ հոգու հանգստության կարիք։

Ես հասկանում եմ, որ սա եղել է ու կլինի։ Բայց դեմ եմ, որ դառնա դոմինանտ, մեյնստրիմ, վերջապես՝ ֆետիշացվի։

Իմ պատկերացմամբ՝ ճիշտը աշխատանքն է, արժեքներն են, սոցիալական ենթակառուցվածքները և պետության էֆեկտիվ սոցիալական քաղաքականությունը։

Թե չէ սեպտեմբերի 1-ի ամբողջ իմաստը դառել ա էն, թե ով որ գյուղի դպրոցի էրեխեքին թուղթ ու մատիտ հասցրեց։ Որ գիտելիքը էտ դպրոցից արդեն չնչինի ա ձգտում, էտ ոչ մեկին ձայն ու փառք չի բերում, դրա ֆետիշացում ոչ մեկին ձեռք չի տալիս, հետևաբար՝ չի էլ հետաքրքրում։

Մինչդեռ անցած դարի 20-30-ականներին ծայրահեղ աղքատ գյուղական միջավայրում շեշտը դնում էին գիտելիքի վրա…

Արմեն ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում