Google-ը մոտ 200 մլն դոլար տուգանք կվճարի երեխաների գաղտնիությունը խախտելու համար

Google-ը մոտ 200 մլն դոլար տուգանք կվճարի երեխաների գաղտնիությունը խախտելու համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Google ինտերնետ հսկան համաձայնել է մոտ 200 մլն դոլար տուգանք վճարել ԱՄՆ իշխանություններին YouTube վիդեոհարթակում երեխաների գաղտնիությունը խախտելու համար, հաղորդում է Life-ը՝ The Wall Street Journal-ի վրա հղումով:

Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ նման պայմաններ է առաջադրել ԱՄՆ Դաշնային առեւտրային հանձնաժողովը (FTC): Այդ կազմակերպությանն անցած տարի բողոքել էին, որ YouTube-ը խախտում է համացանցում երեխաների անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ անչափահասների մասին առանց նրանց ծնողների համաձայնության տեղեկություն հավաքելով: Տեղեկությունը հավաքելուց հետո դրանք օգտագործել են թարգետավորված գովազդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում