Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել

Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը:

Ժամը 19-ի սահմաններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում