«Ախալքալաքի օրը» տեղափոխվում է սեպտեմբերի 1-ին

«Ախալքալաքի օրը» տեղափոխվում է սեպտեմբերի 1-ին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Jnews.ge: Օգոստոսի 31-ին նախատեսված «Ախալքալաք քաղաքի օրվա» տոնակատարությունն անձրևոտ եղանակի պատճառով հետաձգվում է սեպտեմբերի 1-ին: Գրում է «Ջավախք նյուզը»։

Շաբաթ օրվանից Ախալքալաքի 955-ամյակի տոնակատարությունը հետաձգվում է կիրակի՝ սեպտեմբերի 1-ին, այն պատճառով, որ վաղն ամբողջ օրը, ըստ եղանակային կանխատեսումների, սպասվում է անձրև:

Սեպտեմբերի 1-ին տոնակատարությունը կսկսվի ժամը 11:00-ից: Հանդիսության հիմնական վայրերն են Խաս Բախչա քաղաքային այգին և քաղաքի կենտրոնական մասը՝ Մաշտոցի հրապարակը: Կենտրոնական հրապարակում կանցկացվի գալա համերգ և «Color fest»:

Կհրավիրվեն կրկեսորդ-ծաղրածուներ, լարախաղացներ… Վրաններ՝ ավանդական ուտեստներով, հեծանվավազք և շատ ավելին: Քաղաքը կզարդարվի տոնական:

Ախալքալաքի օրը պաշտոնապես նշվում է արդեն երրորդ տարին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում