Կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի կայքը

Կոտրել են Թրամփի նախընտրական շտաբի կայքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ցանցահենները կոտրել են ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի կայքը, հայտնում է «The Hill»-ը:

Նշվում է, որ մուտք գործելիս էջը նշում է 404 սխալի մասին (դա նշանակում է, որ հարցված էջը չի գտնվել) և ներկայացնում 2016 թվականի ընտրություններում ԱՄՆ ղեկավարի մրցակից Հիլարի Քլինթոնի պատկերը:

Ընդ որում՝ Քլինթոնը ներկայացված է Միացյալ Նահանգնրի նախագահի դերում: Նշվում է, որ Քլինթոնը կանգնած է Կապիտոլիումի ֆոնին՝ նախագահական կնիքով ամբիոնի հետևում:

Թրամփի նախընտրական արշավի կայքէջ մտնելիս հայտնվում է՝ «Օ՜յ: Սա տարօրինակ է: Դուք ինչ-որ բան եք փնտրում, որը գոյություն չունի… Փորձեք վերադառնալ գլխավոր էջ» գրառումը:

Ըստ պարբերականի՝ Միացյալ Նահանգների նախագահի կողմնակիցներն այս կատակը դեռևս չեն մեկնաբանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում