ԱՄՆ-ի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել

ԱՄՆ-ի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Հարավային Կարոլինայի Հիլթոն Հեդ Այլենդ քաղաքի լողափում երկգլխանի կրիա են հայտնաբերել: Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Perth Now-ին։

Sea Turtle Patrol Hilton Head Island կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ նման մուտացիան ավելի շատ տարածված է սողունների, քան այլ կենդանիների մոտ, բայց այն դեռևս եզակի է։

Այդուհանդերձ, այս փաստը հաշվի առնելով էլ, նրանք կրիային բաց են թողել օվկիանոս։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում