Ի՞նչ սպասել եղանակից առաջիկա օրերին

Ի՞նչ սպասել եղանակից առաջիկա օրերին

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Հանրապետության տարածքում` օգոստոսի 31-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, սեպտեմբերի 1-5-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 31-ին առանձին վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը: 

Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ի ցերեկը կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-5-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում