Երևանում վթարվել է 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

Երևանում վթարվել է 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում