Էջմիածնում այրվել է մոտ 52 հա հնձած ցորենի արտ

Էջմիածնում այրվել է մոտ 52 հա հնձած ցորենի արտ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 31-ին, ժամը 00:13-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ֆուտբոլի ակադեմիայի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիային հարակից հողատարածքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:25-ին, մարվել՝ 01:47-ին:

Այրվել է մոտ 52 հա հնձած ցորենի արտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում