Վոլգոգրադի օդանավակայանում 3 օդանավ է արտակարգ վայրէջք կատարել, մեկը՝ Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող

Վոլգոգրադի օդանավակայանում 3 օդանավ է արտակարգ վայրէջք կատարել, մեկը՝ Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: ՌԴ Վոլգոգրադ քաղաքի օդանավակայանում այս գիշեր 2, իսկ առավոտյան 1 օդանավ է արտակարգ վայրէջք կատարել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, օդանավերից երկուսը վայրէջք են կատարել ուղևորի վատ ինքնազգացողության պատճառով:

Ուրբաթ ուշ երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 23.00-ի սահմաններում, արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկ-Սիմֆերոպոլ օդանավը՝ ուղևորուհու վատ ինքնազգացողության պատճառով, նրան հոսպիտալացրել են:

Երկրորդ օդանավը, որը թռչում էր Գրոզնիից Մոսկվա, վայրէջք է կատարել գիշերը՝ հիդրոհամակարգում հեղուկի անկման պատճառով:

Իսկ Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի պատճառով, որի ինքնազգացողությունը վատացել է, նրան նույնպես հոսպիտալացրել են: Որոշ լրատվամիջոցներ նշում են, որ տղամարդը Գերմանիայի քաղաքացի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում