Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 130 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 130 չվերթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Մոտ 130 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում, տեղեկացնում է «Яндекс.Расписания»-ն:

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 08.25-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 28 չվերթ: «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 32 չվերթ, 11-ը՝ չեղարկվել:

«Շերեմետևո» օդանավակայանում էլ հետաձգվել է 58 չվերթ:

«Ժուկովսկու» օդանավակայանից տեղեկություններ չեն ստացվել:

Պատճառները դեռ հայտնի չեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում