Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան

Էրդողանը հոկտեմբերին կայցելի Ադրբեջան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կայցելի: Ինչպես հայտնում է Report-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը:

Նրա խոսքով՝ Էրդողանն Ադրբեջան կայցելի Բաքվում հոկտեմբերին կայանալիք Թյուրքական խորհրդի նիստին մասնակցելու համար:

Թուրք դիվանագետը նշել է, որ այցի շրջանակում մի շարք հարցեր կքննարկվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում