AM | RU
USD
EUR
RUB

Օգոստոսին Թուրքիայում 12 լրագրող է ձերբակալվել

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր, լրագրող Բարըշ Յարքադաշը մամուլի և լրագրողների իրավունքների վերաբերյալ հերթական ամենամսյա զեկույցն է հրապարակել։ «2019թ․ օգոստոսը լրագրողների համար «ամենաշոգ օգոստոսներից մեկն էր․ ճնշումները, ձերբակալություններն ու գրաքննությունը անպակաս էին»,- գրել է հեղինակը։

Յարքադաշը արձանագրել է, որ մարտի 31-ի և հունիսի 23-ի ընտրություններից հետո թուրքական մամուլի նկատմամբ ճնշումները նկատելիորեն ավելացել են։ Նման պարագայում նախկին պատգամավորը տարակուսելի է համարել մամուլի ազատության մասին նախագահ Էրդողանի լավատեսական հայտարարությունները․ «Էրդողանը այդ ի՞նչ մամուլի ազատության մասին է խոսում։ Լրագրողները շնչել չեն կարողանում։ Մամուլում ոչ թե վարդագույն, այլ սև պատկեր ունենք», - գրել է Յարքադաշն իր զեկույցում։

Անդրադառնալով «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավոր Էրեն Էրդեմի հարցին, ով արդեն 428 օր գտնվում է Էդիրնեի բանտում, նախկին պատգամավորը գրել է․ «Այն վերաբերմունքը, որին արժանացել է «Karşı» թերթի գլխավոր խմբագիր Էրեն Էրդեմը, ակնհայտ արտացոլում է Թուրքիայում լրագրողների նկամամբ ընդհանուր վերաբերմունքը։ Էրեն Էրդեմը լրագրողների դեմ կիառվող խնդիրների արտապատկերումն է», - գրում է հեղինակը։

Յարքադաշը ընդգծել է, որ նախորդ ամիս դատական որոշմամբ արգելվել է թուրքական մամուլում և սոցցանցերի թուրքական տիրույթում 2 թեմայի վերաբերյալ շուրջ 700 լուրի հրապարակումը և դրանց հետ կապված մեկնաբանությունների տարածումը։

Զեկույցի համաձայն՝ օգոստոսի ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է 12 լրագրող, իսկ ընդհանուր առմամբ այս ամսվա դրությամբ առնվազն 145 լրագրող գտնվում է բանտերում։ Օգոստոսին երկու լրատվակայքի դեմ հետաքննություն է սկսվել, մեկ լրագրողի դեմ դատական գործ է հարուցվել, 2 լրագրող հարձակման և ծեծի է ենթարկվել։ Կրպակներից և գրախանութներից հետ են կանչվել մի շարք գրքեր ու ամսագրեր, դրանց վաճառքն արգելվել է։

Լրահոս
Մենք նպատակ չունենք մարդասպաններին վերադարձնել. Դավիթ Բաբայան Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Անկախության տոնի առթիվ Հայաստան, բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Վանեցյան Դիվերսանտներին ռազմագերիներով փոխանակելու հարցում Մնացականյանն ու Տոնոյանը նույն կարծիքն ունեն Թրամփն ու Փաշինյանն այսպես թե այնպես հանդիպելու են. Զոհրաբ Մնացականյան Ուկրաինան հրաժարվել է մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին Ես Արցախ եմ հրավիրելու այս մրցանակներին արժանացած մեր հայրենակիցներին և նորից մեծարելու եմ նրանց. Բակո Սահակյան (տեսանյութ) Արցախի հերոս, գեներալ֊լեյտենանտ Մանվել Գրիգորյանի շնորհավորանքը Օդի ջերմաստիճանը կնվազի այնուհետև աստիճանաբար կբարձրանա Դավիթ Տոնոյանը` կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի մասին Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. ՀՀ երկրորդ նախագահ Անկախության 28-ամյակը՝ Գյումրիում Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Առաջնագծում հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան Վարչապետն ու նախագահը Եռաբլուրում զրուցում են իրենց դիետայի մասին, Փաշինյանը պատմեց, թե քանի կիլո է չաղացել Մտքեր անկախության մասին ՀՀ 28 տարիների անկախությունը հնարավորություն է ընձեռել դառնալ միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ. ՍԴ նախագահ Գարեգին Երկրորդ. Արդար ու բարի, հայրենաշեն գործերով պիտի վկայենք, որ արժանի ենք անկախ պետականությանը Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Ալեքսանդր Լուկաշենկո Յուրաքանչյուր հայի պարտքն է՝ անել հնարավորը հայոց անկախ պետականության ամրապնդման համար. Բակո Սահակյան Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր» (տեսանյութ) «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմողները «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը «Հրապարակ». Ի՞նչ խնդիր ունի Փաշինյանը Թագուհի Թովմասյանի հետ «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան «Փաստ». ԱՄՆ կա­տա­րե­լիք այցն ըն­դա­մե­նը ֆոր­մալ բնույթ է կրե­լու «Ժողովուրդ». Կառավարությունն այլևս չի աջակցի գյուղացուն «Հրապարակ». Ո՞վ է ոստիկանապետի ԺՊ-ի հովանավորը «168 ժամ». Դավիթ Բաբայանը՝ գերիների փոխանակման մասին «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը նախապատրաստվում է Ջերմուկի դիրքերում հերթապահությանը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 21 «Վանաձոր» ՔԿՀ պետը նշանակումից մեկ ամիս անց աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Ադրբեջանական հակերները ակտիվ աշխատում են հայկական տիրույթում Սուպեր Ոստիկանապետություն դարձած իմ «Նոր Հայաստան».Մարինե Շահնազարյան Մոսկվայում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի արվեստի գործերի առաջին վիրտուալ ցուցահանդեսը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan