«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Թրամփի «սերենադը» Պուտինին (տեսանյութ)

«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Թրամփի «սերենադը» Պուտինին (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ամերիկյան The Hill պարբերականը մոնտաժված տեսահոլովակի հեռարձակումը Կրեմլի աջակցությունը վայելող հեռուստատեսության եթերում որակել է Դոնալդ Թրամփին ծաղրի ենթարկելու ակնհայտ փորձ:

Տեսահոլովակում Թրամփի «կատարմանն» ուղեկցում է Վլադիմիր Պուտինը՝ դաշնամուր նվագելով:

Տեսանյութը հեռարձակվել է «60 րոպե» հաղորդման ժամանակ:

Հիշեցնենք, որ The Guardian պարբերականն օրեր առաջ հոդված էր հրապարակել առ այն, որ ԱՄՆ նախագահը Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող G7 գագաթնաժողովում վիճել է «Մեծ յոթնյակի» իր գործընկերների հետ՝ պնդելով, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ՝ մերժելով իր այդ պահանջին դեմ հանդես եկած մյուս առաջնորդների փաստարկները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում