AM | RU
USD
EUR
RUB

Տիգրանակերտյան նոր բացահայտումներ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am:  Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները տևել են 40 օր, ավարտվել են օգոստոսի 26-ին։ Panorama.am-ի հետ զրույցում Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն ասաց, որ որպես կանոն Տիգրանակերտի պեղումները ֆինանսավորում է Արցախի իշխանությունը, այս տարի Արցախի ԱԺ որոշմամբ հատկացվել է 18 միլիոն դրամ, բավարար է եղել կատարել հնագիտական պեղումներ 40 օր՝ ներգրավելով 30 բանվոր, հնագիտական արշավախումբ, ներառելով նաև հնագիտական իրերի վերականգնման, տեղափոխման, լուսանկարման և այլ ծախսեր։

Հնագետի ներկայացմամբ, որպես կանոն Տիգրանակերտում պեղումներ են իրականացնում երեք հիմնական վայերում։ Այս տարվա պեղումների ընթացքում ամրացված թաղամասի հյուսիսային պարսպապատը մոտավորապես 20 մետր առաջ են գնացել։ Պատերը շարված են շատ հզոր կրաքարե բլոկներով, իրար հետ ամրացված են ծիծեռնակապոչ կապերով: Այս տարի պատի բարձրությունը կազմում է մոտ 2 մետր։ Պարիսպը ձգվում է դեպի արևմուտք, հարավ։ Արշավախումբը հույս ունի, որ մի քանի տարուց կավարտեն ողջ պարսպապատի պեղումները։ Հ.Պետրոսյանի խոսքով, պարսպապատի պեղումները շատ կարևոր են, որովհետև ողջ տարածաշրջանում նման հատակագծմամբ, շինտեխնիկայով համակարգ ուղղակի գոյություն չունի։

«Կարծեք էտալոնային է, վկայում է Տիգրան Մեծի նախաձեռնության մասշատաբայնությունը, որը հավաքել էր փոքրասիական, հայկական ամենահայտնի ճարտարապետնեին, վարպետներին, հզոր քաղաք է կառուցել»,- ասաց արշավախմբի ղեկավարը։

Այս տարի շարունակվել է երկրորդ անտիկ թաղամասի պեղումները։ Առաջին թաղամասի պեղումները մասամբ ավարտված են։ Հ.Պետրոսյանի ներկայացմամբ, այդ թաղամասերը ստեղծվել են ամրոցին զուգահեռ մ.թ.ա. 1 դարի սկզբներին, նույնպես ուղիղ հատակագծով, հզոր պատերով առանձին տնտեսական բնակելի համալիրներ են։

«Այստեղ ունենք մի քանի մշակութային շերտ՝ կառուցված Տիգրանի ժամանակ, մ.թ. 1-ին դարում, վաղ միջնադարում։ Շատերի պես իրար վրա նստած են, հին պատերը վերանորոգվել են, ավելացվել են նոր պատեր, բացվել են նոր թոնիրներ»,- ասաց նա։

Հնագետի խոսքով, կարևոր է հնագիտական նյութը, որը հիմնականում խեցեգործական արտադրանք է՝ ամբողջական ջրամաններ, կարասներ, զանազան տիպի պուլիկներ. «Հատկապես նշելի է գունազարդ խեցեղենի հարստությունը, որը տարածաշրջանի համար ֆենոմենալ է։ Կովկասում չունենք մի որևէ հուշարձան, որն այդքան բազմազանությամբ գունազարդ և սև փայլեցված խեղեցենի օրինակներ է տալիս։ Սա ցույց է տալիս, որ Տիգրանակերտը տարածաշրջանային կենտրոնի դեր է խաղացել, ճաշակ է թելադրել»։

Պեղված երրորդ հիմնական տարածքը վաղ քրիստոնեական հրապարակն է, որտեղ արդեն բացվել են երկու եկեղեցիներ, դամբարան, տապանաբակ, վաղ քրիստոնեական կոթողի մնացորդները։ Հ. Պետրոսյանն ասաց, որ այս տարի որոշել էին ընդարձակել հարավային բակը, պեղումները դեռ ընթանում են 12-13 դարերի շերտերում։

«Այստեղ հատկապես հետաքրքիր են շատ ընդարձակ համալիրները, որոնք ունեն կրաշաղախի սվաղած հատակներ, ընդարձակ թոնիրներ։ 12-13-րդ ջրանարակապատ խեղեցենի գյուտերը նշանակալի են։ Գտել ենք ափսե, ներսը գունազարդ արծիվ է պատկերված, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը», -ասաց հնագետ։

Հ. Պետրոսյանը նշեց, որ այս տարի նախաձեռնել են նաև Տիգրանակերտի դիմաց գտնվող լեռան՝ Ցիցսարի գագաթին պեղումներ, հաջողվել է պեղել վաղ քրիստոնեական մի դամբարան-մանսունքարան՝ ստորգետնյա, սրբատաշ քարերով, պատուհաններով, հատակին փռված էին սրբերի ոսկորների մնացորդները։ Ֆրանսիայից մարդաբան է ժամանելու՝ պարզելու սեռը, տարիքը, նաև ժամանակագրությունը։

«Հետքերը նկատել էինք, բայց բացարձակապես չէինք սպասում, որ կբացվի 3x4-ի վրա ստորգետնյա սրբատաշ քարերով, հատուկ մուտքով, պատուհաններով կառույց։ Դրա կողքը կա մեկ ուրիշ եկեղեցական կառույց, մնացորդները պահպանվել են, հույս ունենք հաջորդ տարի ավելի մեծ, հետաքրքիր կառույց կբացենք։ Սա հնարավորություն է տալիս խոսելու, որ Տիգրանակերտը լանդշաֆտային հուշարձան է, բազմաթիվ համալիրներից է բաղկացած, ցրված է մոտավորապես 100-150 հեկտարի վրա»,- ասաց արշավախմբի ղեկավարը։

Համլետ Պետրոսյանն ընդգծեց, որ Տիգրանակերտը, ըստ էության, երևան է բերում շատ հզոր քաղաքի մի պատկեր, որը գոյատևել է մինչև 13-րդ դարի վերջերը։

 

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Պետրոս ջան, ավտոսրահից ձեռք բերած 2019թ. նորագույն Աուդիդ շնորհավոր եղբայր, բարով վայելեք Միգուցե գաղտնիքը նոր իշխանությունների ներկայացուցիչների գրառումները սրտիկելու մե՞ջ է... Քննարկում ենք դասախոսների հետ Արայիկ Հարությունյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Մոտ 2 ժամ դասախոսներն ու գիտնականները հանդուրժեցին ԿԳՄՍ նախարարի արհամարհական վերաբերմունքն ու ցինիզմի հասնող խոսքը ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարներին այցելել է դերասան Վիգեն Ստեփանյանը (տեսանյութ) Մելինե Դալուզյանը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից և վատաբանել ժողովրդին. Էրիկ Խաչատրյան Թբիլիսիում հատուկջոկատայինները ջրցան են կիրառել. ուղիղ ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է այցելություն զորամասեր Ընթանում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ԵՊՀ դասախոսների և նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարների հանդիպումը․ ուղիղ Արցախում ականի պայթյունից ժամկետային զինծառայող է վիրավորվել ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը «Տղա եղե՛ք» մոտոերթ՝ հանուն իսկական տղամարդու տեսակի. Գևորգ Գրիգորյան Ռուբեն Մխիթարյանի կազմակերպած ուսանողներին նվիրված երեկույթը Գյումրիում, միջոցառման հատուկ հյուրն ու խորհրդանշական խորագիրը Արցախի պողոտայում վրաերթի են ենթարկվել 5 հետիոտն, նրանցից 4-ը՝ անչափահաս են «Կա՛մ Հայկ Մարությանը կոռուպցիայի մեջ է, կա՛մ Տարոն Մարգարյանը կոռուպցիայի մեջ չէր» Վերահաստատելով ռուսական շահերը. հայ-ռուսական հարաբերությունների մոռացված կողմը Պահանջը նույնն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը. Քրիստինե Վարդանյան Բագրատյան. Ես Տեր-Պետրոսյանից պահանջել էի չորս մարդու հեռացում (Տեսանյութ) Դատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան Նիկոլ Փաշինյանը «սորոսականների» պատանդն է. «ՎԵՏՕ»-ն կանցկացնի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով ցույց Մենք պատրաստ ենք կառուցողական երկխոսության․ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները շարունակում են նստացույցը․ Ուղիղ Gallup. Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում է՝ Շվեյցարիայի ու Ֆինլանդիայի միջև Տնտեսագետ. Վարչապետը հայտարարում է՝ փողի խնդիր չունենք, բայց հետո նոր վարկ են վերցնում Գլխավոր ռազմական տեսչի տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից Մովսես Հակոբյանն ազատվել է պաշտոնից Ռ․ Քոչարյանի ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանի ասուլիսը.Ուղիղ «Հեղափոխական որակվող Երևանի բյուջեն 9 մլրդ 12 մլն դրամի դեֆիցիտ է ունենալու»․Երևանի ավագանու անդամների ասուլիսը (տեսանյութ) «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Բուժման մեջ գտնվող դատապարտյալը հիվանդասենյակից փախուստի է դիմել ԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը. Ուղիղ Գերմանիայում երկու ինքնաթիռ է բախվել թռիչքուղում Պետք է անհապաղ պահանջել հրապարակել բյուջեի մշակութային տողերի բացվածքը Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 18 Պուտինը մտադիր է այցելել Թուրքիա Երևանում և ևս 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն «Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը «Դեղին բաճկոնների» պատճառով Փարիզում փակվել է մետրոյի ավելի քան 20 կայարան Հանրապետությունում ջերմաստիճանը շարունակում է նվազել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan