«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգում

«Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սանկտ Պետերբուրգից Տաջիկստան թռչող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավը, վթարային վայրէջք է կատարել Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ աղբյուրի՝ «Պուլկովո» օդանավակայանից թռչելուց հետո օդանավի հրամանատարը զեկուցել է անիվների հնարավոր վնասման մասին:

Մասնագետները զննել են թռիչքուղին և հայտնաբերվել են կենդանական ծագման մնացորդներ, թռչունի փետուրներ, ինչից հետո որոշում է կայացվել շտապ վայրէջք կատարել «Կոլցովո» օդանավակայանում։

Ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ վայրէջք կատարելիս որևէ ուղևոր չի տուժել, այժմ նրանց հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում