Կալանքի տակ են առնվել ադրբեջանցի օլիգարխի շվեյցարական հաշիվները

Կալանքի տակ են առնվել ադրբեջանցի օլիգարխի շվեյցարական հաշիվները

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Ցյուրիխի դատախազությունը կալանքի տակ է առել ադրբեջանցի հայտնի օլիգարխ, Մոսկվայի Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի շվեյցարական հաշիվները՝ պարտքերի մարման նպատակով, գրում է «Կոմերսանտ»-ը:

Թերթի համաձայն՝ հաշիվները կալանքի տակ առնելու հարցով օգոստոսի 19-ին Ժնևի դատարան են դիմել «БМ-Банк»-ի (այժմ պատկանում է ВТБ-ին) ներկայացուցիչները: Դատարանը բավարարել է պահանջը:

Իսմայիլովի հաշիվներին առկա գումարի չափը չի նշվում:

Ավելի վաղ միլիարդատիրոջից առգրավվել էր Մոսկվայում ունեցած անշարժ գույքը:

Նա կասկածվում է ակտիվների հետ կապված խարդախությունների, այլ տնտեսական հանցագործությունների համար, իսկ ՌԴ Քննչական կոմիտեն նրան կասկածում է պատվերով սպանությունների և անձի առևանգման համար:

Նշվում է, որ նա փախուստի մեջ է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում