Այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, լճի մակարդակը կսկսի բարձրանալ. վարչապետ

Այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, լճի մակարդակը կսկսի բարձրանալ. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, FacebookՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանից ջրառի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում:

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,-գրել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում