Այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, լճի մակարդակը կսկսի բարձրանալ. վարչապետ
30/08/2019 11:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանից ջրառի վերաբերյալ վիճակագրական տվյալներ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում:
«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:
Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»,-գրել է Փաշինյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում