Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու շրջանում
29/08/2019 20:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Մարտունու շրջանում մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը կարևորել է բոլոր ծրագրերի պատշաճ և ժամանակին իրականացումը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Խորհրդակցությանը մանակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում