Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման և սպառնալիքների ներքո

Զարիֆը հայտարարել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ չի վարի ճնշման և սպառնալիքների ներքո

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Իրանը չի կարող ԱՄՆ-ի հետ բանակցությունների գնալ Վաշինգտոնի կողմից պատերազմ պարտադրելու և տնտեսական ճնշման իրավիճակում:

Հինգշաբթի այս մասին Կուալա-Լումպուրում լրագրողներին ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Մենք անհնար ենք համարում Վաշինգտոնի հետ շփումը, քանի դեռ այս պետությունը չի դադարեցրել պատերազմ պարտադրել և մասնակցել Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչությանը», – Զարիֆի խոսքերը մեջբերում է «Reuters»-ը:

Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ի վերադարձը միջուկային գործարքին «բանակցությունների տոմսն» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում