«Նոր ալիք» մրցույթի արդյունքները

«Նոր ալիք» մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սոչիում կայացած երիտասարդ կատարողների «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթում հաղթել է Ալբանիայի ներկայացուցիչ Ինիս Նեզիրին։ Նա առավելագույն միավորներն է ստացել մրցութային երեք օրերի։ Հայաստանի ներկայացուցիչ Արտյոմ Հակոբյանը՝ Տյոմը, 230 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը։

«Ես շատ եմ աշխատել։ Կարծում եմ, այս հաղթանակը իմ աշխատանքի արժանի վճարն է»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ լրագրողերին ասել է Նեզիրին։

Մրցույթին մասնակցում էր Հայաստանից, Ալբանիայից, Ադրբեջանից, Իսպանիայից, Իտալիայից, Կուբայից, Լատվիայից, Մոլդովայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից, Ռուսաստանից 13 կատարող։

«Նոր ալիքն» ամենամյա միջազգային մրցույթ է։ Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում (Լատվիա)։ Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլին։ Հայաստանը «Նոր ալիք» երգի մրցույթին մասնակցում է 2003 թվականից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում