«Դորիանը» կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենաուժեղ փոթորիկներից

«Դորիանը» կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ամենաուժեղ փոթորիկներից

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ դեպի Ֆլորիդա շարժվող «Դորիան» փոթորիկը կարող է դառնալ ԱՄՆ պատմության մեջ ուժեղագույններից մեկը։ Իզվեստիայի հաղորդմամբ, այս մասին նա գրել է Թվիթերում։

«Կարծես, «Դորիան» փոթորիկը կիրակի երեկոյան կհասնի Ֆլորիդա։ Խնդրում եմ, պատրաստ եղեք, հետևեք ղեկավարության հրահանգներին։ Դա լինելու է շատ ուժեղ փոթորիկ, հնարավոր է, ամենահզորներից մեկը»,– գրել է նա։

Ավելի վաղ Թրամփը գրել է, որ «Դորիանը» փոխել է կանխատեսվող ուղղությունը՝ շրջանցելով Պուերտո Ռիկոն Կարիբյան ծովում

Հետևեք մեզ նաև Telegram-ում