AM | RU
USD
EUR
RUB

ՌԴ այցից անմիջապես հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստ են համատեղ ջանքեր գործադրել Իդլիբում նոր հումանիտար ճգնաժամերի կանխման և Սիրիայի հյուսիս-արևմուտքի խաղաղ բնակչության պաշտպանության ուղղությամբ՝ Բաշար ալ Ասադի ռեժիմի բանակի հարվածների ֆոնին: Սույն հարցի վերաբերյալ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ria.ru-ն՝ Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ հեռախոսազրույցի ընթացքում երկկողմ հարցերի հետ մեկտեղ Էրդողանն ու Թրամփը քննարկել են Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

Ըստ հաղորդման՝ հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը նաև գոհունակություն է հայտնել Իրանի վերաբերյալ Ֆրանսիայում անցկացված «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում ձեռնարկված քայլերի և Անկարայում ԱՄՆ նոր դեսպան Դևիդ Սաթերֆիլդի գործունեության մեկնարկի կապակցությամբ:

Թուրքիայի և ԱՄՆ-ի ղեկավարները կրկին շեշտել են, որ շահագրգռված են փոխադարձ շրջանառության աճի և այդ ցուցանիշը 100 մլրդ դոլարի հասցնելու հարցում:

«ԱՄՆ-ի հետ համաձայնությունը՝ Եփրատից արևելք ընկած հատվածը մաքրելու և անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ, ճիշտ քայլ է: Ստեղծվել է համակարգող կենտրոն, և շուտով կսկսվեն համատեղ հերթապահությունները։ Բայց մենք թույլ չենք տա ձգձգել գործընթացը, ինչպես դա տեղի է ունենում Մանբիջի հարցում»,- այս մասին էլ Էրդողանն ասել է Մոսկվա կատարած այցից վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում թուրք լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Անկարան թույլ չի տա Սիրիայի արևելքը վերածել շրջանի, որտեղ կգտնվեն քրդական կազմավորումները:

«Այժմ մեր ամբողջ սահմանի երկայնքով ամեն ինչ պատրաստ է, բոլորն իրենց տեղերում են՝ անձնակազմը, զրահատեխնիկան։ Մենք պատրաստ ենք գործել ցանկացած պահի։ Մեզ համար այնտեղ խնդիրներ չկան»,- հավելել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ Մանբիջում, որի շուրջ ԱՄՆ-ն և Թուրքիան ավելի վաղ համաձայնեցրել էին քրդական կազմավորումների դուրսբերման ճանապարհային քարտեզը, քրդական կազմավորումներն «այժմ փորձում են խարդախել՝ ասելով, թե դուրս են եկել, բայց ոչ ոք դուրս չի գալիս»:

Լրահոս
Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մերձարևելյան տարածաշրջանի անվտանգությունը հատուկ նշանակություն ունի Իրանի, ՌԴ-ի և Թուրքիայի համար. Ռոհանի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan