AM | RU
USD
EUR
RUB

Գյուղատնտեսության ոլորտն արհամարհված է, որոշ ապրանքներ կթանկանան․ Հրաչ Բերբերյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանին չի զարմացնում ՀՀ գյուղատնտեսության ոլորտի մոտ 8 տոկոս անկումը։ Նա Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ, իրականում, պատկերը շատ ավելի վատ է։ Բերբերյանի խոսքով՝ այս ոլորտում անցած տարվա համեմատ 15 տոկոս անկում կա։ Նա պատճառն էլ գիտի՝ կառավարությունը կադրային խնդիր ունի։

«Միայն ու միայն կադրային խնդիր է։ Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գյուղատնտեսությամբ զբաղվի, բայց այսօր կառավարությունում մի մասնագետ էլ չունենք, որ ոլորտին տիրապետի։ Նրանք մասնագետներ չեն, այլ լավ վերարկու բռնող, կոշիկ մաքրող տղաներ են, որոնք խցկվել են կառավարություն և վայելում են ժողովրդի հարկերը։ Միայն կառավարությունը չէ, այլև նույն ԱԺ-ն, 30 և ավել պատգամավոր ունեցանք, բայց որ պատգամավորների մի մասն էլ լիներ, մեզ բավական էր»,- ասաց նա։

Գյուղատնտեսության ոլորտի հետընթացի պատճառներից մեկն էլ Բերբերյանը համարում է Գյուղատնտեսության նախարարության՝ Էկոնոմիկայի նախարարությանը միացումը։ Նա մեկ անգամ չի ասել, որ կառավարության նման կառուցվածքային փոփոխություններն անհետևանք չեն մնալու։

«Հողը տվեցին գյուղացուն, բայց դրան նաև շարունկություն պետք էր տալ։ Գյուղացին ժամանակին գոնե ձայն ուներ կառավարությունում, այո, կուսակցական էին, բայց հարվածի տակ իրենք էին առաջինն ընկնում ու ստիպված էին, գոնե, ոլորտի շահը պաշտպանել։ Այսինքն, երբ մի տեղ ճանապարհ էր փակվում և այլն, գյուղնախարարն առաջին շարքերում էր, գոնե լսում էին ժողովրդին, հիմա դա էլ չկա։ Էկոնոմիկայի նախարարությունն այդքան էլ տրամադրված չէ զբաղվել գյուղատեսության զարգացմամբ»,- ընդգծեց Բերբերյանը։

Վերջինս կարծում է, որ եթե որևէ մարզում հրդեհ է բռնկվում, պետք է մարզպետը պատժվի, իրենց տեղերում նստած փոխվարչապետները պետք է պատժվեն։ Հրաչ Բերբերյանը շեշտեց, որ ոլորտի մի շարք մասնագետներ մեկ անգամ չեն ասել, որ, եթե 23 օր տեղումներ չեն լինում, ապա կառավարությունը կարող է Հանրապետությունում երաշտ հայտարարել։ Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում 45 օր տեղումներ չեն եղել, բայց երաշտ չի հայտարարվել։

«Եթե չեն հայտարարում, բնականաբար, միջոցներ ևս չեն ձեռնարկում, այսինքն՝ չեն ցանկանում զբաղվել ոլորտով, միգուցե, խելքները չի հասնում, միգուցե, ուղեղներն ուրիշ տեղ է։ 40 օր տեղում չլինելուց հետո ո՞ր կառավարությունը չէր հայտարարի, որ Հանրապետությում երաշտ է։ Այստեղից հետևում է հրդեհ, որից առաջանում է անասնակերի պակաս։ Խնդիրը շղթայական գնում է, քանի որ, եթե ժամանակին այդ խոտը հնձվեր, ապա այսօր անասնակերի խնդիր չէինք ունենա։ Առման այս տապին խոտի ձյուկը հասել է 1300 դրամի, ձմռանը հասնելու է 2300 դրամի, բնականաբար, կաթն ու կաթնամթերքը կթանկանան»,- մանրամասնեց Հրաչ Բերբերյանը։

Բերբերյանը ցավով արձանագրեց, որ կառավարությունում կան մարդիկ, որոնք գյուղատնեսությունը չեն սիրում։ Նրա գնահատմամբ՝ ոլորտը ոչ թե անտեսված է, այլ արհամարհված, սա էլ այն դեպքում, երբ ՀՀ ՀՆԱ-ի 20-25 տոկոսը գյուղատնտեսությունն է։ Նա նաև վստահեցրեց՝ որոշ գյուղատնտեսական ապրանքներ կթանկանան։

«ՌԴ-ն խոսում է գյուղատնտեսության տարբեր ուղղություններով արտահանումներ մասին, որը միլիարդներ է բերում երկիր, իսկ մեզ մոտ ոչ մեկ չի հարցնում, թե ծիրանն ինչո՞ւ պակասեց, դաշտի լոլիկ ինչի՞ չկա, խաղողն ինչո՞ւ է քիչ։ Մեկը հարցնո՞ւմ է գյուղացուն՝ կարտոֆիլի կամ ցորենի սերմ ունես, չէ, չունի, այս տարի էլ է պակաս լինելու։ Կարտոֆիլը կդառնա 500 դրամ, հիմա մի քիչ իջել է, իրականում, շուկայում նույն գինն է, գյուղացիներին թալանում են վերավաճառողները, բայց որոշ ժամանակ անց կարտոֆիլը կթանկանա»,- հավելեց Բերբերյանը։

Հրաչ Բերբերյանը խնդրի լուծումը տեսնում է նախարարության վերաբացմամբ, զուգահեռ էլ հզոր լոկոմոտիվ պետք է ստեղծվի։

«Ծրագրի մասին խոսել ենք, ներկայացրել են, որ մենք պետք է ունենանք մասնավոր սեկտորի կայացած համակարգ, խոսքը Ֆերմերի ազգային պալատի և այլնի մասին է։ Այսինքն՝ գործընկեր, որ վարչապետի կողքը կլիներ, իսկ եթե փողոցից բռնել փոխվարչապետ է նշանակել, բան չի փոխվի»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Հեղինակ՝ Անի ՕՀԱՆՅԱՆ

Լրահոս
Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը եւ Բակո Սահակյանը Զինված ուժերի ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացրել են խորհրդակցություն Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Աշոտ Ղուլյանն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկու խորհրդարանների համագործակցությանն առնչվող հարցեր Իտալիայում կորոնավիրուսից մահվան երկրորդ դեպքն է գրանցվել. ԶԼՄ-ներ Իշխանության համար կարևոր է ընտրատուրիստների մասնակցությունը հանրաքվեին, ոչ թե ՀՀ քաղաքացիների անվտանգությունը. Նարեկ Մալյան Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը ավելացել են Փնտրվում է «բովանդակություն» Samsung-ը 2 օրով կփակի իր գործարանը կորոնավիրուսով վարակված աշխատակցուհու պատճառով Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար պետք է փակել Իրան-Հայաստան սահմանը. Արմեն Մինասյան Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ի՞նչ է տեղի ունեցել Արցախի «էլիտար» զորամասում զինծառայող Վահրամ Ավագյանի զոհվելուց առաջ. մանրամասներ միջադեպերից Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել Առանց Արցախի հետ բանակցությունների` հնարավոր չէ ԼՂ հարցի կարգավորում. Ն. Փաշինյան Մալայզիայի 94-ամյա վարչապետն իրավունք է ստացել որոշել, թե երբ է լքելու պաշտոնը Ադրբեջանը մեկ շաբաթում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 190 անգամ Բրազիլիայում նորածինը խոժոռ հայացքով նայել է իրեն «լացացնել» փորձող բժշկին (լուսանկարներ) Հիմա ո՞վ ա ավելի շատ խանգարում հանրությանը` գողերը թե զրպարտողներն ու ասենք տռանսերը. Արթուր Դանիելյան Կորոնավիրուսը մոտեցավ Հայաստանի սահմաններին. արդյո՞ք Հայաստանը վերահսկում է իրավիճակը. Արման Սաղաթելյան Համացանցում հայտնվել են երիտասարդ Պոզների լուսանկարները «Վերնատուն» ակումբը հայտարարություն է տարածել հանրաքվեի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցին կտոնի Բուն Բարեկենդանը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ է տեղի ունեցել «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ. ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկումը՝ ուղիղ Մյունխենից հետո մենք եւս մեկ քայլով մոտեցանք պատերազմին. Հրանտ Մելիք-Շահնազարյան Երբ ձյուն կգա Հորդոր՝ Իրանում գտնվող հայաստանցիներին Պուտինն իր անհանգստությունն է հայտնել Էրդողանին Լիբանանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Երևանի 51-ամյա բնակչի ավտոմեքենայի ուղղությամբ 35-ամյա տղամարդը կրակոցներ է արձակել Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի «Ժողովուրդ»․ Դեռևս ստացվում է միայն «բռնել-բաց թողնելը» «Ժողովուրդ»․ Հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ «Հրապարակ». Փաշինյանի կողմից ոչ մի նոր ու համոզիչ փաստարկ «Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի փակ նիստից «Փաստ». Իսպանիայի Թագավորության դեսպանատունը Մոսկվայից Երևա՞ն կտեղափոխվի «Փաստ». Երբ սուպերվարչապետական «կոստյումն» իր հագին է, արդեն լավն է ու չխանգարող «Հրապարակ». «ԱՅՈ»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan