Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում հայեր կան

Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Analitik.am: Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը, որտեղ հայտնվել է նաև Սարկիսովների ընտանիքը:

Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներից յուրաքանչյուրի կարողությունը գնահատվում է 800 միլիոն դոլար:

Սարկիսով եղբայրները միասին 60,6 տոկոս բաժնետոմս ունեն РЕСО ընկերությունում: Նրանք անշարժ գույք ունեն Մոնակոյում, Լոս Անջելեսում, Լոնդոնում և Ֆրանսիայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում