Սոթքի հանքավայրի տարածքում «Պազ»-ից ընկած ուղևորը մահացել է
28/08/2019 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «911» ծառայությունում այսօր առավոտյան ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սոթքի հանքավայրի տարածքում «ՊԱԶ» մակնիշի (վարորդ Սերյոժա Թ.) ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հողաթմբին, ինչի հետևանքով ուղևոր Գուրգեն Դ.-ն (ծնված 1987 թ.) հայտնվել է ավտոբուսի տակ և տեղում մահացել:
Փրկարարներն ավտոբուսի տակից դուրս են բերել դին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում