Գազայի հատվածում երկու պաղեստինցի է զոհվել օդային հարվածների հետևանքով

Գազայի հատվածում երկու պաղեստինցի է զոհվել օդային հարվածների հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Գազայի հատվածի մայրաքաղաքում երկու պաղեստինցի է զոհվել ենթադրյալ օդային հարվածների հետևանքով: Այս մասին РИА Новости-ին հայտնել է տեղի առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը:

Նրա խոսքով՝ անօդաչուն հարձակվել է մոտոցիկլետի վրա, որով երթևեկում էին տղամարդիկ: Նրանց ինքնությունը պարզվում է:

Իսրայելացի զինվորականները միջադեպի հետ իրենց կապը հերքում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում