Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

Նոր նշանակում Արցախի ՊԲ-ում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.amԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ գնդապետ Վիկտոր Առուստամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ՊԲ հրամանատարի սպառազինության գծով տեղակալ-սպառազինության պետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում