Արցախում սեպտեմեբերին առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ

Արցախում սեպտեմեբերին առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Artsakhpress.am: Արցախում 2018-2019 ուսումնական տարում առաջին դասարան է հաճախելու 2385 աշակերտ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը:

Նա նշել է, որ ԱՀ ԿԳՍ նախարարության կողմից առաջին դասարան հաճախող յուրաքանչյուր աշակերտի տրամադրվում է 20.000 դրամ:

Ըստ թերթի զրուցակցի՝ տրամադրվող գումարները ծնողները կարղ են ստանալ համապատասխան կրթական հաստատություններից:

2018-2019 ուսումնական տարում Արցախի Հանրապետության 217 դպրոցներում հնչելու է «Առաջին զանգ»-ի արարողություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում