Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական

Մեկ օրում Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Անցած մեկ օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիա է վերադարձել մոտ 1300 փախստական, այս մասին տեղեկացնում են փախստականների ընդունման և տեղաբաշխման կենտրոնից։

«Անցած օրվա ընթացքում օտարերկրյա պետությունների տարածքից Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 1297 փախստական, այդ թվում՝ Լիբանանից՝ «Ջեյդեթ-Յաբուս» և «Թել-Քալահ» անցակետերով, 398 մարդ (120 կին, 203 երեխա), Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով, 899 մարդ (270 կին, 458 երեխա)», – ասված է հաղորդագրության մեջ:

Մեկ օրում բնակության մշտական վայր է վերադարձել Սիրիայի 10 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում