Բաքվում նոր զորավարժություն` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

Բաքվում նոր զորավարժություն` Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Ermenihaber.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բաքվում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ կայանալիք «Eternity-2019» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասին:

Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի` զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ԶՈՒ զորախաղերի կենտրոնում և դաշտային պայմաններում:

Համակարգչային աջակցությամբ ուղեկցվող զորավարժությունները կմեկնարկեն սեպտեմբերի 2-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 6-ը:

Էրմենիհաբերը նշում է, որ վերոհիշյալ երկրների զինված ստորաբաժանումները և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությանն ուղղված հանձնառություններ են ստանձնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում