AM | RU
USD
EUR
RUB

Հանրության կոչը ՀՀ-ում ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի դեսպաններին

 

Մի շարք հասարակական կազմակերպություններ, քաղաքացիներ կոչ-նամակով են դիմել Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալան Գոգբաշյանին և Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին ՝ Ամուլսարի հետ կապված:

Կոչը ներկայացնում ենք ստորև.

«Ձերդ գերազանցություններ,

Այս նամակով Ձեզ ենք դիմում մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, սփյուռքահայերս և Հայաստանում ապրող օտարերկրյա քաղաքացիներս՝ մասնագետներ, պետական ոլորտի աշխատողներ, մասնավոր հատվածի ձեռնարկատերեր, առևտրականներ, գյուղացիներ, ֆերմերներ և Հայաստանի ժողովրդագրական բազմազան շերտերի ներկայացուցիչներ: Որպես հայաստանաբնակների ներկայացուցչական մի խումբ՝ հայցում ենք ձեր ուշադրությունը և խնդրում ենք գործնական քայլեր ձեռնարկել Ամուլսարում Լիդիան ընկերության հանքարդյունաբերական գործողության դեմ ծավալվող քաղաքացիական պայքարի առնչությամբ:

Ձեզ, անշուշտ, ծանոթ է Լիդիան կորպորացիայի՝ Ամուլսարում ոսկու հանք շահագործելու շահագրգռությունը, քանի որ արդեն բավականին ժամանակ է, ինչ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կառավարություններն աջակցում են այս նախաձեռնությանը, իսկ Շվեդիայի կառավարությունը ներգրավվել է համեմատաբար վերջերս: Իր ողջ ընթացքում հանքի ծրագիրը դիմադրության է բախվել, քանի որ այն խոշոր առողջապահական վտանգներ է պարունակում տեղի բնակչության համար և վտանգում է տարածաշրջանի բնական միջավայրը: Ավելին, հանքի ընդդիմադիրները շարունակաբար ահազանգել են երկարաժամկետ կտրվածքով լուրջ բացասական տնտեսական հետևանքների առաջացման մասին, քանի որ տարածաշրջանն ամբողջովին զրկվելու է աշխատանք ունենալու հնարավորություններից, իսկ բուսական ու կենդանական աշխարհը ոչնչանալու են: Միևնույն ժամանակ, հենց տեղի բնակիչների ուսերին է ծանրանալու հանքախոռոչի, թափոնակույտերի և դատարկ ապարների լցակույտերի կողքին գոյատևելու անտանելի բեռը: Չկան վստահելի և ճշգրտված տվյալներ, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունը բացասաբար չի ազդի Ջերմուկի ստորգետնյա ջրային աղբյուրների վրա․ այն նույն ջրերի, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործվում են բուժական նպատակներով: Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվելով՝ հանքը նաև աղտոտման վտանգ է պարունակում տարածաշրջանի այս ամենախոշոր ջրային մարմնի՝ Սևանա լճի համար: Սրանք սերնդեսերունդ փոխանցվող խնդիրներ են, որոնք շարունակելու են գոյություն ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ այսօր ապրող հայաստանցիներից որևէ մեկն արդեն վաղուց կենդանի չի լինի:

Հարկ է շեշտել, որ ամենախոշոր ազդակիր համայնքի՝ Ջերմուկի քաղաքացիների կարծիքն իրենց մերձակայքում հանք շահագործելու մասին երբեք հաշվի չի առնվել: Իսկ մյուս համայնքներից, օրինակ Գնդեվազ գյուղը, 2011 թվականից ի վեր իրենց անհամաձայնությունն է հայտնել ծրագրի կապակցությամբ՝ շատ լավ հասկանալով հանքի գործունեության արդյունքում իրենց բերրի գյուղատնտեսական հողերի հավերժ կորստի վտանգը: 2014 թվականին տեղի բնակիչները դիմել էին Ամուլսարի ծրագրի ներդրող ֆինանսական կառույցներից Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ հանքին իրենց աջակցությունը դադարեցնելու պահանջով: Հավանաբար հենց այս բողոքների արդյունքում IFC-ն դուրս եկավ ծրագրից, մինչդեռ EBRD-ն շարունակեց մասնակցել հանքակորզման այս նախագծին: 2015-ից ի վեր՝ հանքի նախագծի դեմ ձեռնարկվել են մի քանի դատական հայցեր՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ բնապահպանական ՀԿ-ների կողմից, որոնց վարույթը, սակայն, դրական արդյունքի չի հանգեցրել ՀՀ դատարանների կոռումպացվածության և կախյալ վիճակի պատճառով: Փոխարենը, Լիդիանն էլ իր հերթին է դատական գործեր հարուցել տեղի բնակիչների դեմ՝ ընդամենն իրենց կենսական միջավայրը պահպանելու ցանկության և դրա համար պայքարելու պատճառով:

2018 թվականի հունիսից, երբ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածնվեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատը, Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և փակեցին հանք տանող ճանապարհները: 2018 թվականի նոյեմբերից նրանք նաև ժողովրդավարական կարգով հանրագրեր կազմակերպեցին և ավագանիների որոշումներով ամրագրեցին, որ դեմ են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությանը:

2018-ից վերստին բարձրացվեց այն հարցը, որ հանքի գործունեության համար տրված թույլտվությունները վերստուգման կարիք ունեն: Այս գործընթացները ներառում էին իրավական ընթացակարգեր, ինչպես նաև Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փաստաթղթերի վերագնահատում: Հարցեր բարձրացվեցին, որ ինչպես իրավական, այնպես էլ գիտական ոլորտներում չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը, խախտվել են ՀՀ Սահմանադրությունն ու բնապահպանական օրենսդրությունը: Դատական գործ հարուցվեց ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնյաների դեմ, որոնց կասկածում էին Ամուլսարի հանքի վտանգների մասին տեղեկատվությունը դիտավորությամբ թաքցնելու մեջ: ՀՀ քննչական կոմիտեն պայմանագիր կնքեց ELARD լիբանանյան ընկերության հետ, որը TRC ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ վերանայեց Լիդիանի կազմած ԲՍԱԳ-ը:

ELARD-TRC-ն տրամադրեց Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն՝ 3-րդ կողմի անկախ գնահատում ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի որակի վերաբերյալ՝[1] ցնցող բացահայտումներով: ELARD-TRC-ի ուսումնասիրությունները հստակորեն ցույց տվեցին, որ սկզբնական ՇՄԱԳ-ը լի է բացթողումներով, հակասական տվյալներով, անճշտություններով, սխալ կամ կեղծ զեկուցումներով, և ներառում է այլ շինծու տվյալներ, ինչն ամբողջությամբ վերցրած՝ կարող է լավագույնս որակվել որպես «ոչ գիտական»: Կառավարության այն հարցին, թե՝ «Հաշվի առնելով Ամուլսարի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակից բնակավայրերը և առողջարանային հանգստավայրերը՝ կարո՞ղ է արդյոք բացահանքով շահագործելը, տարրալվացման կույտի և դատարկ ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ, եթե՝ ոչ, ապա ինչպիսի բնապահպանական վնաս կարող է այն առաջացնել», ELARD-TRC-ի պատասխանը հետևյալն է. «ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։ Առաջարկում ենք ձեզ ընթերցել ուսումնասիրությունը՝[2] մեր մեջբերած բավականին սուր մեղադրանքները հաստատելու համար:

Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այնուամենայնիվ, հանքի՝ գոյություն ունենալու մասին որոշումն այժմ քաղաքական բնույթ ունի և պետք է ընդունվի Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, ում վրա ամենայն հավանականությամբ ազդեցություն է ունենում նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Շվեդիայի կառավարությունների կարծիքը:

Ձերդ գերազանցություններ, մենք ամենայն հարգանքով Ձեր աջակցությունն ենք հայցում այս հարցում: Մենք հասկանում ենք, որ Ձեր պարտականությունների մաս է կազմում Ձեր երկրների ընկերությունների բիզնես գործունեությանն աջակցությունը Հայաստանում: Մենք հասկանում ենք նաև, որ Ձեր դեսպանություններն աջակցել են Լիդիանին ինչպես նախորդ, այնպես էլ ներկա քաղաքական ռեժիմների ժամանակ: Ավելին, գիտենք նաև, որ Ձեր այս աջակցության հիմքն ամերիկյան ընկերության կողմից իրականացված Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականն էր, որը, ենթադրաբար, վստահելի գնահատում էր իրենից ներկայացնում: Այժմ խնդրում ենք, որ վերանայեք Ձեր մոտեցումը՝ սկզբնական ՇՄԱԳ-ում բացահայտված գիտական սխալների լույսի ներքո: Կարծում ենք, որ սկզբնական զեկույցը, որը ներկայացվում էր որպես գիտականորեն հիմնավոր, իրականում չարաշահում որակվելու սահմանագծին է, և խնդրում ենք, որ դիտարկեք այն հենց այս անկյունից: Դեսպանությունների պարտականությունները չեն պարտադրում, որպեսզի Դուք աջակցեք այնպիսի բիզնես նախաձեռնության, որը դիտավորությամբ խեղաթյուրում է եզրակացությունները:

Թերևս, ավելի արդար կլիներ սա դիտարկել հենց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Շվեդիայի համատեքստում: Արդյոք Ձեր հարևանությամբ բացահանք շահագործելու որևէ թույլտվություն կտրվե՞ր՝ հիմնվելով թերի, անճշտություններով լեցուն և կեղծված ՇՄԱԳ-ի վրա: Գիտենք, որ պատասխանը «ոչ» է, ուստի խնդրում ենք, որ նույն չափանիշը կիրառվի նաև ՀՀ քաղաքացիների և բնակիչների հանդեպ: Հակառակ դեպքում սա ամերիկյան, բրիտանական և շվեդական կառավարությունների կողմից Հայաստանի ժողովրդին ուղղված հստակ ուղերձ է դիտվելու այն մասին, որ հայաստանցիները պետք է ավելի ցածր ստանդարտների հարմարվեն, քան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Շվեդիայի քաղաքացիները:

Հայաստանը, որպես հանրապետություն գոյություն ունենալու իր կարճատև պատմության ընթացքում, շրջադարձային փուլ է ապրում, և այս շրջադարձային կետից նրա՝ դրական կամ բացասական ուղղությամբ գնալու վրա կարող են ազդեցություն ունենալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի կամ Շվեդիայի կառավարությունները: Մենք մեծ հարգանք ենք տածում Ձեր պետությունների կողմից իրավունքի գերակայությունը հարգելու նկատմամբ, և հուսով ենք, որ Հայաստանի ժողովրդին էլ կտաք նույն հնարավորությունը:

Մենք ամենայն հարգանքով խնդրում ենք դադարեցնել աջակցությունն Ամուլսարի հանքին՝ հիմնվելով Լիդիանին տրված թույլտվության գործընթացի թերությունների վրա՝ հենվելով ELARD-TRC-ի ներկայացրած գիտական փաստերի վրա:

Խնդրում ենք, որ որպես Արևմտյան ժողովրդավարությունների դեսպաններ՝ կանգնեք Հայաստանի համար բարձր բնապահպանական ստանդարտների և մարդու իրավունքների արժեքների կողմում: Ձեր կառավարությունները զգալի ներդրում են ունեցել Հայաստանում ժողովրդավարության կառուցման գործում: Սա այսօրվա ժողովրդավարության փորձաքարն է, և ուստի ակնկալում ենք, որ կհասկանաք ու կաջակցեք ժողովրդավարությանը՝ փոխանակ նեղ և անազնիվ կորպորատիվ շահերը պաշտպանելու, որոնք մինչև օրս ագրեսիվորեն առաջ են մղվել Լիդիանի կողմից՝ օրինախախտումների, տեղի բնակչության բարոյականությունը կոտրելու, որոշում ընդունողներին սխալ և ապակողմնորոշող տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

Հարգանքով՝

Մարինա Պողոսյան, «Վելես» իրավապաշտպան ՀԿ
Մարո Մաթոսյան, Կանանց աջակցման կենտրոն
Տիգրան Մաթևոսյան, Գյուղական համայնքների աջակցության ու զարգացման «Արմաշ» կենտրոն
Հայկուհի Հարությունյան, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Անահիտ Միրիջանյան, «Բամբիռ» մշակութային ՀԿ
Հասմիկ Ասլանյան, «Շողեր միություն» ՀԿ
Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Լիլիթ Խաչատրյան, Եղեգնաձորի քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Նարե Հովհաննիսյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
Աննա Ժամակոչյան, «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների ու խորհրդատվության կենտրոն
Արմենուհի Բուռնազյան, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն
Արփինե Երիցյան, Քաղաքացիական երիտասարդական կենտրոն
Լիանա Սահակյան, «Սոսե» կանանց հիմնախնդիրների ՀԿ
Սոնա Այվազյան, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Լևոն Բարսեղյան, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ
Լարա Ահարոնյան, Կանանց ռեսուրսային կենտրոն
Տաթևիկ Գրիգորյան, Մարտունու մշակութային սպորտային ՀԿ
Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ
Մամիկոն Հովսեփյան, «ՓԻՆՔ» իրավապաշտպան ՀԿ
Գևորգ Պետրոսյան, «Բիոսֆերա» ՀԿ
Օդրի Քալաջյան, ԱՄՆ քաղաքացի
Մարի Չաքրյան «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
Սոնա Հովակիմյան, «Իրավունքի Ուժ» ՀԿ
Կարինե Դավթյան, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
Անահիտ Սիմոնյան, Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ
Գարիկ Ամոլիկյան, «Քալրֆուլ Հաուս» սոցիալ-մշակութային և իրավապաշտպան ՀԿ
Անահիտ Չիլինգարյան, «Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն» ՀԿ
Հրայր Սավզյան, քաղաքացիական ակտիվիստ
Գոհար Ալեքսանյան, իրավաբան

Կոչը բաց է միանալու համար։

Լրահոս
Այդ հայտարարությամբ Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր կհրապարակվի Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանի բակում բողոքի ակցիաներ են. Ուղիղ ԲՀԿ-ն Վանեցյանի մեկուկես տարվա աշխատանքը բացասական չի գնահատում Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Ազգային ժողովի ճեպազրույցները. Ուղիղ Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ կորած երեխա է հայտնաբերվել (ֆոոտ) Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը Արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Հայոց պետականությանը սպառնացող ներկա ընթացքը խիստ վտանգավոր է. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով Միքայել Մինասյանի «նուրբ» ակնարկը Փաշինյանին Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Ռոհանիի և Թրամփի միջև հանդիպում չի նախատեսվում»․ Իրանի ԱԳՆ «Իմ քայլը» ՍԴ նախագահի դեմ գործընթաց է սկսում Ալեն Ղևոնդյան. «Վանեցյանի պաշտոնազրկումը միանշանակ ազդելու է վարչապետի հեղինակության վրա» Արշավիր Ղարամյան. Վանեցյանը լավագույներից է Վանեցյանի ներսից տեսածը Նիկոլի իշխանության տապանաքարն է դառնալու. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը չպատասխանեց` «մարտի 1»-ի տուժածների չափով աջակցություն կտրամադրվի՞ զոհված զինծառայողների ընտանիքներին, թե` ոչ Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (տեսանյութ) Արմեն Մինասյան. Վանեցյանի ելքը «հեղափոխական» վարչակազմից լուրջ ցուցիչ է «հընթացս ընթացող» հեղափոխությունը բնութագրելու համար Ես միայն պատվարժան սպայի եմ տեսնում, որ ահասարսուռ բաների մասին է ահազանգում. Քաղաքագետ Արթուր Վանեցյան. «ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել» Վարչապետը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատելու միջնորդագիրը Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը ԱԺ ընտրությունները կարող են 2022 թ. շատ ավելի շուտ լինել. քաղտեխնոլոգ ԱԺ նախագահը ցանկանում է ազդել Ռ.Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի վրա. Կարծիք Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. Ուղիղ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բացթողնելը. Աշոտյանի կոչը Միրզոյանին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոնները քաղաքական համարելու ԼՀԿ օրինագիծը «Ադեվադը» դիմել է ՀՔԾ՝ ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ոստիկանապետի նկատմամբ քրեական գործ հարուցելու խնդրանքով Ինչո՞ւ է ԵՊՀ մամուլի խոսնակը դատի տվել համալսարանի ղեկավարությանը ԱԺ նախագահի հայտարարությունը՝ ՍԴ-ում ստեղծված վիճակի մասին (Տեսանյութ) Վահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է Արթուր Ղազինյան. Փաշինյանին ոչինչ չի մնում, քան զորքը մտցնել Ամուլսար Նոր տեղեկություններ Մանվել Գրիգորյանի նկատմամբ բռնությունների մասին. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի. Տեսանյութ Ողբերգական վթար` Երևան-Մեղրի ավտոճանապարհին. Կան զոհեր և տուժածներ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 16 Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan