Ինչու՞ և ինչպե՞ս է «գաղտնիության շրջանակում» գտնվող հարցը հայտնվում ռուսական մամուլում

Ինչու՞ և ինչպե՞ս է «գաղտնիության շրջանակում» գտնվող հարցը հայտնվում ռուսական մամուլում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Ռուսական մամուլում այսօր տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ՀՀ ՊՆ-ն չեղարկել է մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենք գնելու մրցույթը, որի հաղթող էր ճանավել ռուսաստանյան ORSIS ընկերությունը։ Վերջիններիս բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել ու այդ սաղ պատմությունն արդեն մամուլում է։

Հայկական կողմը որևէ մեկնաբանություն չի հայտնում նշված հրապակման մասին, «քանի որ այս հարցը գտնվում է գաղտնիության շրջանակում»:

Հիմա հարց։ Ինչու՞ և ինչպե՞ս է «գաղտնիության շրջանակում» գտնվող հարցը հայտնվում ռուսական մամուլում։ Միթե՞ հնարավոր չէր կանխել դեպքերի նման ընթացքը։ Ախր սա անվտանգության խնդիր է, նման հարցերում ապաշնորհ վերաբերմունքը պարզապես անթույլատրելի է։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում