Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ գազամատակարարման պլանային ընդհատումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 26-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Տավրոս», «Տարոն 1, 2, 3, 4» թաղամասերի և Սարի թաղի բազմաբնակարան շենքերի, առանձնատների, կենցաղային և արտադրական սպառում ունեցող կազմակերպությունների, ինչպես նաև Դարպաս գյուղի և «Բեսառաս» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում