Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Շինարարական աշխատանքների հետևանքով Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այն շրջանցելու համար սահմանվել է Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն այլընտրանքային ճանապարհը:

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում