ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել

ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Պետքարտուղարությունը Կոնգրես նամակ է հղել՝ Գրենլանդիայում երկրի գլխավոր հյուպատոսարան բացելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով նամակի կրկնօրինակին։

Ըստ գործակալության՝ գլխավոր հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը պետքարտուղարությունը բացատրում է Արկտիկայում ԱՄՆ-ի ներկայությունն ընդլայնելու ծրագրերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում