Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել
24/08/2019 13:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Մոսկվայի օդանավակայաններում 31 չվերթ հետաձգվել է, 12-ն էլ՝ չեղարկվել:
«Яндекс.Расписание»-ին հղում անելով՝ այս մասին գրում է «Ռիա նովոստի»-ն՝ նշելով, որ Մոսկվայի ժամանակով 07:45-ին Վնուկովո օդանավակայանում հետաձգվել է 6 չվերթ, 2-ը՝ չեղարկվել: Դոմոդեդովոյում 25-ը հետաձգվել է, 10-ը՝ չեղարկվել:
Ժուկովսկի և Շերեմետևո օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթներ չկան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում