Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան

Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Երևանն այն քաղաքների ցանկում է, ուր ռուս զբոսաշրջիկներն ամենից հաճախն են վերադառնում։ Ռիա նովոստին գրում է, որ ռեկորդակիր ուղևորների շրջանում կարելի է նշել նրանց, ովքեր տարեկան 16 անգամ այցելում են Կիև, 15 անգամ՝ Լոնդոն և Վիլնյուս, 14 անգամ՝ Երևան։ Տարվա մեջ մի քանի անգամ ուղևորները թռչում են նաև Կիև, Վիլնյուս, Բելգադ, Ռիգա, Ուրալսկ, Մինսկ և Քութաիսի։

Մոսկվան, Ռոստովը և Վորոնեժը գլխավորում են ռուսական քաղաքների ցանկը, ուր ճանապարհորդներն ամենից հաճախ են վերադառնում, իսկ Լվովը, Քիշնևը և Լոնդոնն առաջատարն են արտասահմանյան ուղղությունների շրջանում։

Փորձագետները վերլուծել են 2018-ի հուլիսից -2019-ի հուլիս գնված բոլոր ավիատոմսերը և կազմել քաղաքների վարկանշային ցուցակ, ուր ճանապարհորդները վերադարձել են մեկ անգամից ավելի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում