AM | RU
USD
EUR
RUB

«Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել

 

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը 3-4 օր առաջ պաշտոնից ազատել Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանման ղեկավար, «հայերեն» ասած՝ ՄՌՈՒ-ի պետ Արմեն Դավթյանին, թեև ձևակերպվել է՝ «իր դիմումի» համաձայն։ Դավթյանի հետ մեզ չհաջողվեց խոսել, երկրում չէ։ Իսկ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանը, ով համակարգում է այս ոլորտը, մեր հարցին, թե որն է Դավթյանի ազատման պատճառը, թերացե՞լ է աշխատանքում, ասաց․ «Չէ, չի թերացել, իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից»։ Իսկ կարո՞ղ է ասել են, որ դիմում գրի։ Տոնոյանը դժվարացավ պատասխանել։

Մեզ հասած տեղեկություններով՝ Արմեն Դավթյանի ազատման պատճառն այն է, որ նա իր երկու կոլեգաների՝ Սուրեն Խուդոյանի և Լևոն Բեգոյանի հետ այցելել է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Սևանի ափին գտնվող նրա առանձնատանը քեֆ են արել, շփվել, ինչը նոր իշխանություններին դուր չի եկել, և հենց դա էլ դարձել է նրանց՝ աշխատանքից ազատման, ավելի պարզ ասած՝ «հաշվեհարդարի» պատճառը։

Արդյունքում «իր դիմումի հիման վրա» աշխատանքից ազատվել է Արմեն Դավթյանը, «նույն հիմքով»՝ նաև ոստիկանության ՊՊԳՎ կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի հրամանատար Սուրեն Խուդոյանը։ Ոստիկանության լրատվականից մեզ ասացին, որ Խուդոյանն աշխատանքից ազատվել է օգոստոսի 13-ին՝ «դիմում է գրել և երկարամյա ծառայությամբ գնացել է թոշակի»։

Իսկ Վովա Գասպարյանին այցելած եռյակի մյուս անդամին՝ Լևոն Բեգոյանին, որը Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն էր, ազատել էին մոտ 2 շաբաթ առաջ՝ օգոստոսի 7-ին։ Մենք չկարողացանք պարզել՝ Վալերի Օսիպյա՞նն է հաշվեհարդար տեսել այս անձանց հետ, թե՞ սա եղել է Նիկոլ Փաշինյանի գիտությամբ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի մամուլի ասուլիսը Հնարավոր է՝ մինչև վերջ գնանք. Ալումյանը՝ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցի մասին ՌԴ-ից Հայաստան բերված հետազոտական համալիրն օրական կարող է անել 100 թեստավորում (Տեսանյութ) Եվրախումբը համաձայն չէ ԵՄ տնտեսության վերականգնման համար 500 միլիարդ դոլար տրամադրելուն Առավոտյան կորոնավիրուսի հետևանքով մահ է արձանագրվել Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հայկ Ալումյանի և Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ ուղիղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 12 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208-ի «Հրապարակ». Ինչո՞վ է օգնում միլիոնատեր Արմեն Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պայքարում Ավագ չորեքշաբթի Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար «Հրապարակ». Արսեն Թորոսյանն իր ընկերներին տեղավորելու պահը չի կորցնում Պատկերացրեք, ինչ ծանր է վիճակը, որ Բրջոնի-Փաշինյան քարոզչական դուետին միացել է նաեւ Տեր-Պետրոսյանը. Արմեն Աշոտյան Որը պետք է լինի Նիկոլի և կառավարության առաջին քայլը. Արտակ Զաքարյան Նիկոլ Փաշինյանի նոր որոշումը «Հրապարակ»․ Իշխանությունը հետևում է ոչ միայն քաղաքական հակառակորդներին, այլև սեփական թիմակիցներին «Փաստ». Հստակ գնահատականներ կտրվի տնտեսությանը հասցված վնասների վերաբերյալ «Իրավունք». Իջևանի պոլիկլինիկայում բժիշկները հիվանդներին չե՞ն ուզում ընդունել «Ժողովուրդ». Մինչ զինծառայողին սպանելը, նրա վրա նռնակ են նետել «Հրապարակ»․ Նախարարները չե՞ն զրկվի պարգևավճարներից «Ժողովուրդ»․ Նոր մանրամասներ՝ Քաղավիացիայի կոմիտեի շուրջ տեղի ունեցող գործընթացներից «Հրապարակ»․ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել և հրահանգներ տվել «Փաստ»․ Իշխանության «բյուրեղյա երազանքը» «Փաստ»․ Իշխանությունները «ոչ ոք անսխալական չէ» թեզի ներքո շարունակում են իրենց անսխալական համարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 8 Փաշինյանը ճիշտ էր, երբ հարցնում էր թե ու՞մ շունն է կորոնավիրուսը․Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ առաջին Նախագահը փորձում է շահել քաղաքական դիվիդենտներ. Արա Վարդանյան Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan