«Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան

«Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս առաջ Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից։ Հակոբյանը բնապահպանության նախարարի տեղակալն էր, հեղափոխությունից հետո ազատվեց աշխատանքից, ապա կարճ ժամանակ անց հայտնվեց քաղաքապետարանում։

Հիմա Խաչիկ Հակոբյանը նոր-հին պաշտոն ունի՝ Շիրակացի ճեմարանի տնօրենի զարգացման գծով տեղակալն է։ Նա նախկինում էլ է աշխատել ճեմարանում՝ մինչև փոխնախարար նշանակվելը։ Ճեմարանում է սովորել նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ասում են՝ հենց այս կապն է դեր խաղացել, որ Հակոբյանը նշանակվել է քաղաքապետարանում, հետո ազատվել՝ ինչ-ինչ դժգոհությունների պատճառով։

Ի տարբերություն Մարությանի, ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանը գոհ է Խաչիկ Հակոբյանի աշխատանքից ու հենց ինքն է առաջարկել, որ նա հետ վերադառնա, երբ իմացել է ազատման մասին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում