«Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից

«Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվել տարածքային կառավարման այնպիսի ինստիտուտից, ինչպիսին մարզպետարաններն են:

Պատճառներից մեկն էլ մարզպետների ու «իմքայլական» համայնքապետերի միջև առաջացող կոնֆլիկտներն են: Մարզպետները ուրիշ գործ չունենալով՝ փորձում են ինքնահաստատվել համայնքապետերի հաշվին, որը, սակայն, հանդիպում է նրանց դիմադրությանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում