Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար

Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան օգոստոսի 22-ին ասաց, որ 5-օրյա ժամկետ է տալիս «Հինգ աստղ շարժմանը» (M5S) և Դեմոկրատական կուսակցությանը կառավարություն ձևավորելու համար: Այս մասին գրում է EU Observer-ը։

Եթե այս երկու կուսակցություններին չհաջողվի կառավարություն կազմել, ապա, հավանաբար, կլինեն արտահերթ ընտրություններ հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին:

Հիշեցնենք, որ այս շաբաթ վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրաժարական տվեց, այն բանից հետո, երբ «Լիգա» կուսակցության առաջնորդ Մատեո Սալվինին դուրս եկավ կոալիցիոն կառավարությունից:

«5 աստղ» և «Լիգա» կուսակցությունների կառավարությունը 65-րդն էր Իտալիայում՝ 1945 թվականից ի վեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում