Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսային բանակցություններ են ունեցել։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պետությունների ղեկավարները քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման հարցեր: Նշվում է, որ խոսակցությունը նախաձեռնել է թուրքական կողմը:

Նաև բանակցությունների շրջանակներում նախագահներն անդրադարձել են ՄԱԿ-ի հետ համատեղ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի կողմից իրականացվող աշխատանքներին՝ սահմանադրական հանձնաժողովի ձևավորման և գործարկման վերաբերյալ:

Պուտինն և Էրդողանը խոսել են նաև երկկողմ համագործակցության հետագա զարգացման մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում