Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային

Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում և պնդում է, որ այդ տարածքը վերադարձվի Ուկրաինային: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում վետերանների և կամավորների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ:

«Բնականաբար, մենք կոշտ դիրքորոշում ունենք Ղրիմի վերադարձման հարցում, իհարկե, մենք դա ցանկանում ենք»,- ասել է նախագահը: Զելենսկին հավելել է, թե ինքը կասկածներ չունի, որ դա տեղի կունենա:

«Ինձ համար ամեն մի ղրիմցի ուկրաինացի է: Դա մեր հողն է, և մենք ձգտելու ենք վերադարձնել այն»,- ասել է նա:

Զելենսկին հայտարարել է, որ, «միջազգային բարեկամների» աջակցությունից բացի, Կիևն ինքն էլ պետք է շատ բան անի Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար: Նախագահը նաև նշել է, որ Գերագույն ռադայում կա Ղրիմի վերաբերյալ մի քանի օրինագիծ, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում