Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը

Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 23-ին, ժամը 04:09-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հացավան-Գառնի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Opel» մակնիշի (վարորդ` Արա Ղ., ծնված 1992 թ.) ավտոմեքենան բախվել է կայանած «Mercedes» մակնիշի (վարորդ` Գևորգ Ա., ծնված 1978 թ.) ավտոմեքենային, ինչի հետևանքով «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը (մոտ 50 մ). տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում