Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ

Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ամուլսարի հանքն օբյեկտիվորեն կարող է շահագործվել միայն ամառվա ամիսներին, որովհետև ձմռանն այնտեղ շատ ձյուն է լինում։ Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, իսկ ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում այսօր ասաց Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

«Ինչ փորձագիտական եզրկացություն էլ անեն, հնարավոր չէ, որ այդ փոշին Ջերմուկ քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի տեղափոխման, գրունտային ճանապարհների և աղմուկի մասին։ Իսկ այս քաղաքը միջնադարյան քաղաք չէ, ժամանակակից քաղաք է։ Որպեսզի սա կուրորտային քաղաք մնա, նպաստավոր պայմաններ պետք է լինեն։ Այս քաղաքը որպես կուրորտ է ձևավորվել», – նշեց Էդգար Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում