Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը

Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, Аmerikayidzayn.com: ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարի պաշտոնակատար Քևին ՄքԱլենանի հայտարարությունը՝ ապօրինի ներգաղթյալներին անսահմանափակ ժամկետով ազատազրկման մեջ պահելու որոշումը լայն քննադատության է արժանացել:

«Խնդիրն այն է, որ նույն նախարարության, նույն ծառայության վերահսկողության տակ գտնվելու ընթացքում վեց երեխա է մահացել, և հիմա նրանք հայտնում են, որ կարող են ապահովել իրենց կառույցներում պատշաճ վերահսկողություն: Դա անընդունելի է: Մեր պարտականությունն է պաշտպանել մեր երկրում հայտնված երեխաներին», – ասում է OneAmerica կազմակերպության փոխտնօրեն Ռոքսանա Նորոզին:

Ներգաղթի խստացման կողմնակիցների կարծիքով, նոր կանոնակարգն ուղղված է ապօրինի այն ներգաղթյալների դեմ, ովքեր հավատում են, որ երեխաների հետ անօրինական սահմանն անցնելն իրենց կարող է պաշտպանել տևական ազատազրկումից: ՄքԱլենանի խոսքով սակայն, նրանք ապօրինի ներգաղթյալ ընտանիքներին երկար չեն նախատեսում ազատազրկված պահել։

«Նոր կանոնակարգը թույլ կտա մեզ ընտանիքներին միասին պահել, ավելի լավ պայմաններում, և ապահովել գործերի արդար քննությունը, որպեսզի օրինախախտները չթաքնվեն երեխաների թիկունքում»,-ասել է ՄքԱլենանը:

Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, վերջին մեկ տարվա ընթացքում Միացյալ Նահանգներ ապօրինաբար ներգաղթել է շուրջ 475,000 ընտանիք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում