Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա
21/08/2019 20:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Սաուդյան Արաբիայում հրատարակվող, իշխանամետ «Okaz» թերթը նյութ է հրապարակել, որտեղ զբոսաշրջիկներին զգուշացրել է չայցելել Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է «Էրմենիհաբեր»-ը:
Ընդ որում արաբերեն լրատվանյութի վերնագիրը եղել է թուրքերեն: «Թուրքիան վտանգավոր է» վերտառությամբ լուրը, ըստ թուրքական աղբյուրների, եղել է արքայազն Սելմանի հրահանգով: Վերջինս մեղսակից է եղել Ստամբուլում սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանությանը:
Նշվում է, որ սաուդական ԶԼՄ-ները զգուշացրել են չայցելել Թուրքիա, քանի որ այնտեղ կարող է վտանգավոր լինել զբոսաշրջիկների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում