Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ)

Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ)

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ,  Aysor.am: Երևանի կենտրոնում ակցիա-ստորագրահավաք է ընթանում ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման:

«Ո՛չ ասեք Ստամբուլյան կոնվենցիային: Չի վավերացվելու: Մեզ մոտ տղամարդը՝ տղամարդ է, կինը՝ կին: Մենք չենք փոխելու մեր արժեքները: Հայաստանում երբեք մարդը չի որոշելու, թե ինքը ինչ սեռ ունի: Աստված է որոշել, թե մենք ինչ սեռ ունենք: Մեզ չպետք է սովորեցնել, թե ինչպես պետք է դաստիարակենք մեր երեխաներին», – հայտարարեց ակցիայի կազմակերպիչ Բաբկեն Հարությունյանը:

Տասնյակ քաղաքացիներ արդեն միացել են ստորագրահավաքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում